Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի Հորիզոններ բաժնի ժյուրին

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի Հորիզոններ բաժնի ժյուրին
28.07.2016 | 08:25

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը կգլխավորի Վենետիկի 73-րդ կինոփառատոնի «Հորիզոններ» բաժնի միջազգային ժյուրին։ Այս տարի փառատոնը կանցկացվի Վենետիկի Լիդոյում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը։


Չլինելով Վենետիկի մշտական մասնակից՝ Գեդիգյանն օտար չէ Լիդոյին, որտեղ 2000թ-ին տեղի ունեցավ նրա մարսելյան «Քաղաքը հանգիստ է» (La ville est tranquille) ֆիլմի պրեմիերան։ Նրա ֆիլմոգրաֆիան կենտրոնացած է ֆրանսիական աշխույժ նավահանգստային քաղաքի կյանքի ուսումնասիրության շուրջ՝ «իր հարևանության միկրոտիեզերքի պատմություններով՝ ուշադրության կենտրոնում պահելով հասարակ մարդկանց կյանքը», նշվում է հայտարարությունում։


Գեդիգյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը պատկանում են ամենատարբեր ժանրերի՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Անկախ ժանրից՝ բոլոր այս ֆիլմերում վառ փայլում է ռեժիսորի խորը հոգևոր աշխարհընկալումը և մարդասիրական վերաբերմունքն իր հերոսների նկատմամբ: Ֆրանսիացի կինոգետները Գեդիգյանին կոչել են «Մարսելի աշխատավոր դասի երգիչ»:


Ռոբեր Գեդիգյանը ծնվել է 1953 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ հայ հոր և գերմանուհի մոր ընտանիքում: Մինչ օրս ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: 1980-ից կինոյի ասպարեզում է: Հիմնականում հայտնի էր իր սոցիալական ֆիլմերով, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ 1996 թվականին «Մարիուսն ու Ժանեթը» կատակերգության հաջողությունից հետո: Ֆիլմն արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին:


Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում:
2001 թվականին Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ Գեդիգյանն արժանացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակին «Քաղաքը հանգիստ է» կինոնկարի համար:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ